Շվեդիայի կառավարությունը, բախվելով ռեկորդային թվով փախստականների տեղավորման անհրաժեշտությանը, ժամանակավորապես սահմանում է սահմանային վերահսկողություն, հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշվում է՝ այդ որոշումն արտացոլում է Շվեդիայի իշխանությունների մտավախությունը, որ նրանք հասել են ապաստան փնտրող անձանց ընդունման իրենց հնարավորությունների սահմանին։ Ըստ կանխատեսումների՝ այս տարի երկիր կժամանի 190 հազար մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Ներկայում Շվեդիան ընդունում է բնակչության մեկ շնչի հաշվով ավելի շատ փախստականի, քան ԵՄ որևէ այլ երկիր։