Իրանը չի կատարի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնագիրը, եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ կիրառի Թեհրանի դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում, հաղորդում է Sputnik News-ը:
«Այդ պարտավորությունները հետևյալն են` «վեցյակը» չի սահմանի նոր պատժամիջոցներ, իսկ մենք պետք է կատարենք պայմանավորվածությունները: Եթե Միացյալ Նահանգները կամ այլ երկրները չկատարեն միջուկային համաձայնագրի իրենց մասը, մենք ստիպված կլինենք նույնը անել », - ասել է Ռուհանին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի որոշումն Իրանի վրայից հանել միայն միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները՝ թողնելով երկրի դեմ սահմանած մնացած բոլոր պատժամիջոցները, առաջացրել են մի շարք տարաձայնություններ երկու երկրների միջև: