Գերմանացիների ավելի քան 50 տոկոսը դժգոհ Է միգրանտների վերաբերյալ Մերկելի որոշումներից

17:46     13 նոյեմբերի, 2015

Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը (52 տոկոսը) հակված Է բացասական գնահատական տալ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կանցլեր Անգելա Մերկելի աշխատանքին: Այդ մասին տեղեկացնում Է  ZDF հեռուստաալիքը՝ ներկայացնելով ZDF-Politbarometer­-ի՝ ամենշաբաթյա հեռախոսային սոցհարցման արդյունքները:

Հարցման արդյունքները հրապարակվել են նաև հեռուստաալիքի կայքում: Հետազոտության ընթացքում, որն ավանդաբար անցկացրել Է Մանհայմի Forschungsgruppe Wahlen սոցիոլոգիական ինստիտուտը, նոյեմբերի 10-­ից մինչև 12­-ն ընկած ժամանակաշրջանում հարցվել Է 1262 մարդ: Մասնակիցների կեսից պակաս մասը (43 տոկոսը) կարծիք Է հայտնել, որ Մերկելը լավ Է կատարում միգրացիոն ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իր աշխատանքը: Այն բանին, թե Գերմանիան կկարողանա այդ քանակությամբ փախստականների ընդունել, հավատում Է հարցման մասնակիցների 50 տոկոսը, չի հավատում 47 տոկոսը:

Հարցվածների մեծամասնությունը (79 տոկոսը) նաև հայտարարել Է, որ փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ խնդրագրերի քննարկումը, այդ թվում և սիրիացիների համար, պետք Է կատարվի անհատական կարգով. 63 տոկոսը համոզված Է, որ այն մարդիկ, ովքեր փախստականի կարգավիճակ են ստանում, պետք Է իրավունք ունենան Գերմանիա բերել իրենց ամուսիններին ու երեխաներին:


© armedia.am