«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել, որում սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ում և այլ երկրներում, հայտնում է Reuters-ը:
«Մենք ասում ենք այն երկրներին, որոնք մասնակցում են խաչակրաց արշավանքին, որ Աստծո անունով դուք կստանաք այն, ինչ Ֆրանսիան: Ինչպես մենք խոցեցինք Ֆրանսիային իր կենտրոնում՝ Փարիզում, մենք երդվում ենք, որ կխոցենք ԱՄՆ-ի իր կենտրոնում՝ Վաշինգտոնում», - հայտարարել են իսլամիստները:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել էր նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը: