«Անոնիմուս» (Anonymous) հաքերային խմբավորումը «պատերազմ» է հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ ի պատասխան Փարիզում մոտ 130 մարդու մահվան պատճառ դարձած հարձակումների, գրում է The Independent-ը։
Հարձակումներից քիչ անց հրապարակված տեսանյութում խմբի անդամներից մեկը նախազգուշացնում է «Իսլամական պետության» անդամներին, որ ինքը պատրաստվում է հետապնդել նրանց։ Տեսանյութում ասվում է, որ խումբը «կմիավորի մարդկությանը» գործողության մեջ, որը հաքերության կդիմի խմբին թուլացնելու համար»։
«Ողջ աշխարհից անոնիմուսները ձեզ կհետապնդեն: Դուք պետք է իմանաք, որ մենք կգտնենք ձեզ և թույլ չենք տա, որ հեռանաք: Մենք երբևէ իրականացված ամենամեծ գործողությունը կսկսենք ձեր դեմ: Սպասե՛ք մեծ կիբեռհարձակումներին: Պատերազմը հայտարարված է: Պատրաստվե՛ք: Ֆրանսիացիներն ավելի ուժեղ են, քան դուք, և այս վայրագությունից հետո է՛լ ավելի ուժեղ կլինեն»,- ասված է տեսանյութում։