Ռուսական հատուկ ծառայությունները 50 մլն դոլարի պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Անվտանգության դաշնային ծառայությունը դիմում է ռուս և միջազգային հանրություններին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկիչներին գտնելու հարցում։ Վկայությունների համար, որոնք կօգնենք ձերբակալել հանցագործներին, կտրվի պարգևատրում՝ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով»,- ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի տարածած հաղորդագրությունում։