«Իսլամական պետության» բարբարոս մտահղացումները պետք է կանխել։ Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ֆրանսիայի դեսպանատան ցավակցությունների գրքում կատարած գրառման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԻՊ բարբարոս մտահղացումները պետք է կանխել։ Մեր ցավն ու զայրույթը պետք է մեզ օգնեն մի կողմ դնել բոլոր երկրորդական հարցերը և միավորել Ռուսաստանին, Ֆրանսիային ու մյուս երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարելի համար՝ ձևավորելով գլոբալ մարտական կոալիցիա»,- գրել է Լավրովը։
Նա ՌԴ ղեկավարության անունից ցավակցություն է հայտնել ահաբեկչությունների կապակցությամբ։