Փարիզի ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով այցելի Վաշինգտոն և Մոսկվա, որտեղ մտադիր է բանակցություններ վարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք կհամախմբենք միջազգային հանրությանը, և այդ նպատակով հաջորդ շաբաթ կկայանա պետության ղեկավարի այցելությունները Վաշինգտոն և Մոսկվա՝ Օբամայի և Պուտինի հետ հանդիպելու համար», - France Inter ռադիոկայանի եթերում ասել է Վալսը:
Ինչպես նշել է Ֆրանսիայի վարչապետը, այդ այցելությունները կդառնան ահաբեկչության դեմ վճռական պայքարի համար Ֆրանսիայի ջանքերի շարունակությունը: