Հունաստանին հաջողվել է պայմանավորվել 12 մլրդ եվրո վարկի շուրջ
Հունաստանին հաջողվել է համաձայնության գալ վարկատուների հետ 12 մլրդ եվրո վարկի տրամադրման շուրջ: Այս մասին հայտարարել է եվրախմբի ներկայացուցիչը՝ նշելով, որ գումարը կփոխանցվի Հունաստանի խորհրդարանի կողմից համաձայնեցված բարեփոխումների փաթեթը հավանության արժանացնելուց հետո:
Նշվում է, որ տրամադրվելիք 12 մլրդ եվրոյից 2 մլրդ ծախսվելու են կառավարության շտապ կարիքների համար, իսկ 10 մլրդ՝ բանկերի վերակապիտալիզացման համար:
Հիշեցնենք, որ վարկատուների հետ պայմանավորվածության համաձայն՝ Աթենքը պետք է ստանա նրանցից ընդհանուրը 86 մլրդ եվրո վարկ: