ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն Իտալիայի իշխանություններին նախազգուշացրել է երկրի տարածքում ծայրահեղականների հնարավոր հարձակումների մասին, փոխանցում է BBC-ն։։
Ինչպես ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրությունում, ծայրահեղականների թիրախ կարող են լինել մարդկանց կուտակումների վայրերը՝ ներառյալ տեսարժան վայրերը։ Պոտենցիալ թիրախների ցուցակում են Սուրբ Պետրոսի տաճարը, «Լա Սկալա» օպերային դահլիճը և Միլանի տաճարը։
«Ահաբեկչական խմբերը կարող են կիրառել նույն մեթոդները, ինչ Փարիզում տեղի ունեցած վերջին հարձակումների ընթացքում»,- ասվում է ամերիկացի զբոսաշրջիկներին հասցեագրված հաղորդագրությունում։ Հաղորդագրության մեջ նաև հստակեցվում է, որ Իտալիայի իշխանությունները նույնպես ծանուցված են հնարավոր վտանգի մասին։