Երեքշաբթի տեղի ունեցած Գերմանիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային խաղի ընթացքում ահաբեկիչները ծրագրել էին պայթեցնել Գերմանիայի Հանովեր քաղաքի մարզադաշտը և կենտրոնական երկաթուղային կայարանը: Այս մասին հայտնում է գերմանական Bild թերթը՝ հղում կատարելով անանուն աղբյուրից ստացված գաղտնի փաստաթղթին:
Սակայն նույն օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մաիցիերը հայտարարել է, որ ոչ մի պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել մարզադաշտում:
Ըստ գաղտնի փաստաթղթի՝ մի խումբ ահաբեկիչներ նախատեսել էին մի քանի պայթուցիկ սարքերով պայթեցնել Հանովերի մարզադաշտը, իսկ կեսգիշերից հետո քաղաքի որոշակի վայրեր՝ այդ թվում նաև կենտրոնական երկաթուղային կայարանը: Հաղորդվում է նաև, որ ըստ նախատեսվածի՝ ահաբեկչական խմբավորման պարագլուխը պետք է նույնպես մարզադաշտում լիներ՝ այդ բոլոր գործողությունները նկարահանելու նպատակով: Ահաբեկիչները ցանկացել են պայթուցիկ նյութերը տեղադրել շտապօգնության մեքենայի ներսում: Այս մասին հաղորդում է Sputnik News- ը:
«Սակայն փաստը կայանում է նրանում, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, ոչ մի պայթուցիկ չի հայտնաբերվել մարզադաշտում և մոտակայքում », - եզրափակում է թերթը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի և Նիդեռլանդների միջև ընկերական ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել էր մարզադաշտի տարածքում ճամպրուկի մեջ հայտնաբերված կասկածելի իր հայտնաբերելու պատճառով: