Չինաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է «Իսլամական պետության» ծայրահեղականների կողմից Չինաստանի քաղաքացու սպանությունը և խոստացել է պատժել մեղավորներին:
«Չինաստանի կառավարությունը խստորեն դատապարտում է այս անմարդկային գործողությունը և անկասկած հանցագործներին ենթարկելու է պատասխանատվության»,- ասել է Չինաստանի արտգործախարարության մամուլի քարտուղար Հոնգ Լեյը:Այս մասին հաղորդում է Sputnik News գործակալությունը:
Ավելի վաղ այս շաբաթ, հաղորդվում էր, որ ԻՊ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել Չինաստանի և Նորվեգիայի մեկական քաղաքացու: