Լիբանանցի Ուսամա Հայաթը, որը ձերբակալվել է Քուվեյթում ԻՊ-ին աջակցելու կասկածանքով, խոստովանել է, որ զենք է գնել Ուկրաինայում և Թուրքիայով այն ուղարկել Սիրիա՝ խմբավորման գրոհայիններին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Քուվեյթի ՆԳՆ-ին:
Նոյեմբերի 19-ին հաղորդվեց տարբեր երկրների 6 քաղաքացու ձերբակալության մասին, որոնք զբաղվել են ԻՊ-ի մատակարարմամբ: ՆԳՆ-ում նշում են, որ իր տվյալներով՝ հենց Հայաթն է ծայրահեղականների վնասազերծված բջջի ղեկավարը:
Հայաթը նաև խոստովանել է, որ ԻՊ-ին օգնել է գրոհայիններ ներգրավել և փող հավաքել, որն ուղարկվել է Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունեցող բանկային հաշիվներին: