«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օրական արտադրում է 40.000 - 50.000 բարել նավթ: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների վարչության ղեկավար Իլյա Ռոգաչովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե մեկ տարի առաջ փորձագետները նշում էին, որ ԻՊ-ն արտադրում է 30.000 բարել, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 40.000 - 50.000 բարել ... Եվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2199 բանաձևը նույնպես փաստում է, որ նավթի անօրինական առևտուրն է խմբավորման հիմնական եկամտի աղբյուրը, և կոչ է անում բոլոր պետություններին վճռականորեն հակազդել դրան», - ասել է դիվանագետը:
Ռոգաչովը նաև նշել է, որ ԻՊ խումբը համալրել է նաև իր զինյալների շարքերը: