Մալիի մայրաքաղաք Բամակոյում հյուրանոցի վրա ահաբեկիչների հարձակումը ընդգծում է ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք տեղեկատվություն ենք ստացել Մալիում նոր ահաբեկչության մասին, դա ընդգծում է ահաբեկչության, ծայրահեղականության և ԻՊ-ի դեմ պայքարի կարևորությունը։ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները դա անում են տարբեր միջոցներով և մասնակցում են ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիային, և այն, ինչին մենք վերջերս ականատես եղանք, միայն ամրացնում է պայքարի անհրաժեշտությունը» ,- ասել է Սթոլթենբերգը Բելգրադում մամլո ասուլիսի ժամանակ։