Հերթական ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մալիի հյուրանոցում պատանդների զավթման պատասխանատվությունը, հայտնում է RFI-ը։
Լրագրողները հաղորդագրություն են ստացել «Կե-Մասինի ազատագրման ճակատի» ներկայացուցիչներից։
Ավելի վաղ հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Մուրիբատուն» խմբավորումը, որը հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետությանը»: