Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հաստատել է, որ Թուրքիա-ԵՄ գագաթաժողովը միգրացիայի վերաբերյալ տեղի կունենա կիրակի օրը:
«Ես ԵՄ-Թուրքիա գագաթաժողովը գումարելու եմ կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 16-ին: Գագաթաժողովի նպատակն է խթանել մեր հարաբերությունները և սահմանափակել միգրացիոն հոսքերը», - գրել է Տուսկն իր թվիթերյան միկրոբլոգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա՝ «այդ որոշումը կայացվել է Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունից և երեկոյան Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո»: