Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակը կպահպանվի մայրաքաղաք Բրյուսելում և մերձակայքում առնվազն մեկ շաբաթ, հայտնում է BBC-ն։
Վարչապետի խոսքով՝ Բելգիայում նոյեմբերի 13-ի Փարիզի հարձակումների նման ահաբեկչությունների իրականացման լուրջ վտանգը պահպանվում է։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ դպրոցները և Բրյուսելի մետրոն կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին չորեքշաբթի:
«Մենք հաստատում ենք սպառնալիքի 4-րդ մակարդակ, հետևաբար հանրային միջոցառումների թիվը քաղաքում կկրճատվի՝ ապահովելու համար մեր քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև ազատելու ոստիկանական ռեսուրսները, որոնք կարող են ներկա գտնվել այն վայրերում, որոնք պաշտպանության կարիք ունեն»,- ասել է Միշելը։