Աթենքում բիզնես-կենտրոնի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն։
Իրավապահ մարմինների աշխատակիցների համաձայն՝ պայթյունը կազմակերպվել է ներքին քաղաքական ծայրահեղականների կողմից: Պայթյունից 30 րոպե առաջ անհայտ անձը տեղական թերթին հայտնել է տեղի ունեցող դեպքի մասին։ Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, դեպքի հանգամանքները պարզում են։