Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացումը ուղղակիորեն կապված է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ, այլ ոչ թե Սիրիայում գործողություններով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, տեղեկացնում է Интерфакс-ը:
«Ես չեմ կարող պատկերացնել այնպիսի սցենար, որի դեպքում Ռուսաստանի վրայից հանվում են պատժամիջոցների մի մասը ԻՊ դեմ ավելի ակտիվ պայքարի դիմաց»,- ասել է Էռնեստը:
Նա ընդգծել է, որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մաղմացումը տեղի կունենա միայն Մինսկի համաձայնությունների կատարումից հետո»: