ԱՄՆ Պետդեպը ծանուցում է տարածել ամերիկացիների համար, ովքեր ճանապարհորդում են աշխարհում։ Ծանուցմամբ նրանց նախազգուշացվում է «ահաբեկչական մեծացած սպառնալիքների» մասին, հայտնում է BBC-ն։
Պետդեպի տվյալներով՝ այնպիսի ծայրահեղական խմբավորումներ, ինչպիսիք են ԻՊ-ը, «Ալ-Քաիդան», «Բոկո Հարամն» ու այլք, շարունակում են հարձակումներ ծրագրել շատ տարածաշրջաններում։
Սպառնալիքի մասին նախազգուշացումն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի փետրվարի 24-ը։
«Իշխանությունները կարծում են, որ ահաբեկչական հարձակումների հավանականությունը կպահպանվի այն պատճառով, որ ԻՊ-ի անդամները տուն են վերադառնում Սիրիայից ու Իրաքից»,- ասվում է հաղորդագրությունում։