Ֆրանսիայի ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցությունը կոչ է արել նախագահ Ֆրանսուա Օլանդին չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված ԻՊ-ի դեմ պայքարում Փարիզի և Մոսկվայի համագործակցության հետ, հայտնում է Reuters-ը։
«Հանրապետականները» կարծում են, որ խելամիտ չի լինի ամենաբարձր մակարդակով հետախուզական տվյալներով փոխանակվելը ու դրան զուգահեռ դեպի Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումից հրաժարվելը։
Հինգաշբթի Օլանդը մտադիր է այցելել Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Պուտինի հետ: