Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի դեսպաններին՝ քննարկելու համար ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի իշխանությունների պաշտոնական ներկայացուցչին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Սու-24-ի կործանման կապակցությամբ իր մոտ է կանչել Ռուսաստանի դեսպանին։
Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից։ Անկարան Մոսկվային մեղադրում է իր օդային տարածքը խախտելու մեջ, ինչը վերջինս հերքում է: