Շվեդիայի իշխանությունները սկսել են ջրի վրա ժամանակավոր կացարան փնտրել ներգաղթյալների համար՝ փախստականների համար սովորական ապաստարաններում տեղի անբավարարության պատճառով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Երկրի միգրացիոն վարչությունը նավերի և հարթակների տերերի համար տենդեր է հայտարարել:
Փախստականներին ապաստան տրամադրելու մտադրություն ունեցողները պետք է ներգաղթյալներին ապահովեն ննջարաններով, ճաշարանով, հեռուստացույցով հյուրասենյակով և երեխաների համար խաղասենյակով: Տարածքում նաև պետք է լինի համացանցին հասանելիություն:
Սպասվում է, որ ջրի վրա նոր կացարանները կսկսեն գործել հաջորդ տարվա սկզբին:
Նշենք, որ տարեսկզբից Շվեդիան արդեն ընդունել է 150 հազար փախստականի: