Ռուսաստանի Պետդումայում օրենքի նախագիծ է առաջ քաշվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին: Այդ մասին թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը:
«Քիչ առաջ մենք օրենքի նախագիծ ենք մտցրել Թուրքիայի կողմից 1915-ին իրականացված ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին», — նշված է հաղորդագրության մեջ, հաղորդում է Gazeta-ն: