«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հերթական քարոզչական տեսանյութը, որում թվարկել է այն երկրները, որոնք ներառված են համաշխարհային կոալիցիայում և ԻՊ-ի թշնամիներն են, գրում է բրիտանական The Mirror-ը։
Տեսանյութը հայտնվել է համացանցում 4 լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և թուրքերեն:
Իսլամիստների անվանած «սատանաների կոալիցիան» տարօրինակ է. եթե Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իսրայելի ներառումն ունի տրամաբանական հիմնավորում, ապա հակաահաբեկչական կոալիցիայի հետ կապ չունեցող երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Շվեյցարիայի և Մալթայի ներառումը ցուցակում տարօրինակ է թվում։ Ահաբեկիչները հարկ չեն համարել բացատրել «սև ցուցակում» հայտնվելու չափանիշները: Ահաբեկչական կազմակերպությունն ընդհանուր իր թշնամին է նշել 60 երկիր: