Բելգիան չի մասնակցի ներգաղթյալների տեղաբաշխման նոր տարբերակների

11:34     30 նոյեմբերի, 2015

Բելգիան լիովին բացառում է իր մասնակցությունը ներգաղթյալներին ԵՄ-ում տեղաբաշխելու ցանկացած նոր տարբերակի, այդ թվում՝ Թուրքիայից սիրիացի փախստականների՝ Եվրոպայում օրինական տեղաբաշխման համակարգին, որն առաջարկել է Գերմանիան: Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի արդյունքներով, փոխանցում է TACC-ը:

«Բելգիան բացառում է իր մասնակցությունը ներգաղթյալներին ԵՄ-ում տեղաբաշխելու ցանկացած նոր տարբերակների, այդ թվում՝ Թուրքիայից: Սկզբում մենք պետք է հստակ տեսնենք՝ ինչ նոր պարտավորություններ է վերցնում իր վրա Անկարան սահմանների վերահսկողության, ներգաղթյալներին տեղափոխողների դեմ պայքարի և միգրացիոն հոսքի սահմանափակման ուղղությամբ: Այդ չափանիշները կլինեն հիմնականը Թուրքիայի հետ ԵՄ առանց վիզայի ռեժիմի հարցի լուծման համար»,- ասել է նա:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան առանց վիզայի ռեժիմ կստանա 2016 թվականի աշնանը, եթե «բավարարի բոլոր չափանիշներին»:


© armedia.am