Գերմանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել երկրի զինված ուժերի` Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական առաքելությանը մասնակցելու առաջարկին։ gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանությունները մտադիր են 1.200 զինվոր ուղարկել Սիրիա։
Խորհրդարանի ստորին պալատն այս հարցի շուրջ քվեարկություն կանցկացնի չորեքշաբթի օրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիան պատրաստվում է հետախուզական ինքնաթիռների միջոցով աջակցել դաշնակից Ֆրանսիային սիրիական տարածքում իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում։