«Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարությամբ է հանդես եկել Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» միավորման երեկվա հանրահավաքի կապակցությամբ, որում պնդում է, որ «իշխանությունն այս անգամ էլ դիմեց հանրահավաքը խոչընդոտելու իր հին ու խայտառակ մեթոդներին», փոխանցում է «Ազատությունը»:
«Մասնավորապես, օրվա ընթացքում կանգնեցվեց մարզերից դեպի Երևան հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մի քանի անգամ խոչընդոտվել է օրվա բուն քաղաքական ակցիան։ Հատկապես հիմա, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի օրերին, հանրաքվեից ընդամենը 4-5 օր առաջ, կոպտորեն խախտվում է մարդու հիմնարար առնվազն երկու սահմանադրական իրավունք՝ ազատ հավաքների և ազատ տեղաշարժի իրավունքները», - ասվում է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունում: