Սահմանադրության ընդունումը մահու-կենաց պայքար չէ, դա վերաբերում է բոլորին՝ կընդունվի՝ լավ, չի ընդունվի՝ կյանքը դրանով չի վերջանում։ Պարզապես որոշ մարդիկ դա օգտագործում են իրենց կրքերը իրացնելու համար: Tert.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Որևէ բան չի տապալվելու, սա անձերի խնդիր չէ, կառավարման մոդել է, մի ձևից մյուսին անցնելը, սրա տապալելը ո՞րն է։ Մենք ասում ենք, որ սա հնարավորություն է»,-ասել է Սահակյանը:
Անդրադառնալով ՀՀԿ քարոզարշավի պասիվության մասին դիտարկմանը՝ ԱԺ նախագահը նշել է. «Չեմ կարծում, որ սա ՀՀԿ-ի բեռն էր, սա այն քաղաքական ուժերի բեռն էր, որ տարիներ շարունակ աշխատում էին, որ գործի այս մոդելը, պարզապես ՀՀԿ-ն միացավ այդ գործընթացին: Այնպես որ չեմ կարծում, որ սա կյանքի ու մահու խնդիր է, որ ասենք՝ ո՛չ ռեժիմին, մա՛հ ռեժիմին, ո՞ր ռեժիմին, ի՞նչ ռեժիմին՝ անհայտ է»: