Բրիտանիան զգալիորեն ավելացնելու է հարվածներն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ավելի ուժգին ենք հարվածելու նրանց ուղղությամբ: Մենք (կառավարությունը) խնդրում ենք ձեզ (ռազմական ուժերին) հարվածել ահաբեկիչների հրամանատարական կենտրոններին և նրանց եկամտի աղբյուրներին », - ասել է Ֆելլոնը:
Միջազգային կոալիցիայի շրջանակներում Իրաքում ԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելը Մեծ Բրիտանիան սկսել է 2014 թվականից: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերի նպատակը Սիրիայի արևելքում գտնվող նավթային տարածքների օբյեկտներն են: