ՀԱԿ առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թիվ 9/11 ընտրատեղամաս էր եկել թոռան՝ Լևոն Տեր-Պետրոսյան կրտսերի հետ:
Քվեարկությունից հետո Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, միայն հորդորեց մարդկանց գալ և մասնակցել քվեարկությանը:
«Ես հորդորում եմ մարդկանց գալ քվեարկության և ազատորեն առանց բռնանալու իրենց կամքն արտահայտել: Երկրորդ՝ մի բան էլ հաստատ գիտեմ, որքան իրական շատ մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։