Ժամը 11։00-ի դրությամբ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 7.84%-ը կամ 201 հազ. 259 ընտրող։ Այս մասին այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։
Առավել մանրամասնելով՝ նա նշեց, որ Երևանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 66 հազ. 40 ընտրող կամ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.81%-ը, Արագածոտնի մարզում՝ 8 հազ. 249 ընտրող կամ դրա իրավունքն ունեցող քաղաքացիների 7.15%-ը։
Արարատի մարզում քվեարկությանը մասնակցել է 23 հազ. 886 ընտրող կամ 10.97%-ը, Արմավիրում՝ 20 հազ. 863 կամ 9.09%, Գեղարքունիքում՝ 14 հազ. 50 ընտրող կամ նրանց 7.48%-ը, Լոռու մարզում՝ 13 հազ. 135 կամ 5.52%, Կոտայքում՝ 18 հազ. 520 ընտրող կամ 7.86%, Շիրակի մարզում՝ 10 հազ. 432 կամ 4.52%-ը, Սյունիքի մարզում՝ 13 հազ. 160 ընտրող կամ 12.02%, Վայոց Ձորի մարզում՝ 3 հազ. 802 կամ 8.06% և Տավուշի մարզում՝ 9122 կամ 8.33%:
Տեղեկացնենք, որ տեղեկատվությունը ստացվել է էլեկտրոնային տարբերակով: