«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նորք Մարաշի 157 դպրոցում գտնվող ընտրատեղամասում ժամը տասնմեկին իր քաղաքացիական պարտքը կատարեց:
Նա մենակ էր եկել քվեարկության, և քվեաթերթիկը լրացնելուց, ծրարի մեջ դնելուց հետո, պատռեց այն երկու մասի և գցեց քվեատուփի մեջ՝ ասելով «Հանուն Հայաստանի Հանրապետության»:
Լրագրողների հետ զրույցում նա պատճառաբանեց իր արարքը` որպես իր մերժողականության դրսևորում: