Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին փակվել են 1997 ընտրատեղամասերի դռները, քվեարկությունն ավարտվել է և քիչ հետո սկսվելու է քվեաթերթիկների հաշվարկը:
Ժամը 17-ի դրությամբ քավեարկությանը մասնակցել էր 1 մլն 5 հազար 333 քաղաքացի, որոնցից Երևանում՝ 305368 քաղաքացի:
Ընտրությունների մասնակիցների նախնական տվյալները հայտնի կլինեն ժամը 21-ից հետո:
Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է: