Ոստիկանները մի քանի շարքով պատ կազմած փակել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցների ճանապարհը և թույլ չեն տալիս առաջ շարժվել դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:
«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը բարձրախոսով Ոստիկանությանը խնդրեց թույլ տալ մոտենալ ԿԸՀ շենքին և իրենց պահանջը հնչեցնել, նշելով, որ, հակառակ դեպքում, ստիպված են լինելու սպասել այնտեղ այնքան, մինչև որ ԿԸՀ շենքից ինչ-որ մեկը մոտենա իրենց ու լսի իրենց պահանջները:
Ցուցարարները հանդես են եկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու կոչերով: