ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ գնացել է ՀՀԿ գրասենյակում տեղակայված «Այո»-ի շտաբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը ՀՀԿ գրասենյակից է հետևելու հանրաքվեի արդյունքների ամփոփմանը:
ՀՀԿ գրասենյակում են նաև շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և շտաբի այլ անդամներ:
Նշենք, որ հանրաքվեին մասնակցել է 2 մլն 550 հազար 323 մարդ գրանցված ընտրողներից 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: