ԵԱՏՄ-ն և Մեքսիկան ուսումնասիրում են համագործակցության մասին հուշագրի ստորագրման հնարավորությունը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան։
«Մեքսիկայի հետ հուշագրի ստորագրման ժամկետները դեռևս չեն քննարկվել, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա մի քանի ամսում հնարավոր է, եթե լինեն բարիդրացիական հարաբերություններ, և դա կարող է իրականացվել 2016-ին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Մեխիկոյում բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ԵԱՏՄ-ն Մեքսիկա ուղարկի նման հուշագրի նախագիծ, որից հետո կսկսվի դրա քննարկումը։