Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկուշաբթի անվտանգության նկատառումներով չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, հայտնում է DPA գործակալությունը։
«Իրավիճակի կայունացումն Իրաքում նույնքան կարևոր է, որքան Սիրիայի համար քաղաքական լուծման որոնումը»,- հայտարարել է Շտայնմայերը ժամանումից անմիջապես հետո՝ նշելով, որ Գերմանիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Իրաքին ծանր ժամանակներում։
Իրաքում Գերմանիայի ԱԳ նախարարնը հանդիպումներ կունենան երկրի նախագահ Ֆուադ Մասումի և վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի հետ։
Դեկտեմբերի 4-ին Բունդեստագը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողություններում Բունդեսվերի մասնակցությանը: