Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքն Ակրամշո Ֆելալիևի ղեկավարությամբ դիտարկած ԱՊՀ ՄԽՎ դիտորդներն այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Նրանց գնահատականով, այն տեղամասերում, որտեղ իրենք եղել են, հանրաքվեն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, այն արտահայտել է ժողովրդի կամքը:
«Քարոզարշավի մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունն անցել է հանգիստ: Ամեն ինչ անցել է օրինականության սահմանում ու խաղաղ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Սլաբադա Ալեքսանդրովիչը:
Նրա խոսքերով՝ մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն փոփոխություններին դեմ և կողմ ներկայացուցիչները կարողացել են օգտվել հեռուստաեթերից, եղել են քննարկումներ, հանրահավաքներ:
Հիշեցնենք, որ ԱՊՀ դիտորդները դեկտեմբերի 6-ի նախօրեին հանդիպումներ են ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: