ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը հայտնել է, որ այն մարդիկ, ովքեր սիրիացի փասխտականներին չեն ընդունում նրա համար, որ վերջիններս մահմեդական են, աջակցում են ահաբեկչությանը, գրում է Reuters-ը:
«Երբ մարդիկ ասում են, որ չեն կարող սիրիացի փախստականների ընդունել, որովհետև նրանք մահմեդական են, աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին»,-ասել է նա:
Նա նաև հավելել է, որ նման արարքների հետևանքով ահաբեկչական կազմակերպությունները կարող են ավելի շատ մարդ հավաքագրել:
Փարիզում ահաբեկչական գործողություններից հետո շատ երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ը, հրաժարվեցին ընդունել սիրիացի փախստականների: