Թուրքիայի և Սիրիայի սահմանի գրեթե հարյուր կիլոմետրանոց «միջանցքը», որով մաքսանենգ նավթի մատակարարումներ են իրականացվում և տեղաշարժվում են զինյալները, մինչ այժմ փակված չէ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է TACC-ը:
«Այդ 98 կիլոմետրանոց տեղամասը մնում է չպաշտպանված», - ասել է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով թուրք սիրիական սահմանը փակելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կոչը: Էռնեստը նաև ընդգծել է, որ սահմանը փակելու համար անհրաժեշտ է միայն թուրքական կողմի համապատասխան որոշում: