Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Կանադային և Մեքսիկային իրավունք է տվել ԱՄՆ-ի նկատմամբ տարեկան 1 մլրդ դոլարի առևտրային պատժամիջոց սահմանել, տեղեկացնում է Интерфакс-ը:
Կանադան կարող է մեծացնել ամերիկյան արտադրանքի ներմուծման տարիֆները՝ ընդհանուր առմամբ մինչև 780 մլն դոլար, իսկ Մեքսիկան՝ 228 մլն դոլար: Նախապես երկրները պահանջել են երեք անգամ ավելի մեծ փոխհատուցում:
Նշենք, որ երեք երկրների միջև առևտրային վեճը սկսվել է 2009-ին, երբ ԱՄՆ-ը պահանջեց, որ մսի փաթեթավորումների համար հատուկ մակնշումներ լինեն այն մասին, թե որտեղ է ծնվել կենդանին, մեծացել և սպանվել:
Կանադան ու Մեքսիկան դժգոհ էին այդ որոշումից, քանի որ ԱՄՆ-ը սկսեց քիչ օգտագործել այլ երկրների անասուններ: Արդյունքում Կանադայի և Մեքսիկայի ֆերմերների եկամուտները նվազեցին: