Իրաքի բողոքը թուրքական զինուժի գործողությունների վերաբերյալ ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, ով այս ամիս կատարում է ԱԽ-ի նախագահի պարտականությունները, գրում է lenta.ru-ն: Նամակում Բաղդադը խնդրում է անհապաղ հասնել նրան, որպեսզի Թուրքիայի զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից: Իրաքում դա որակում են որպես ՄԱԿ-ի Կանոնադրության «կոպիտ խախտում»:
«Դա դիտարկվում է որպես ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների կոպիտ ոտնահարում, ինչպես նաև Իրաքի տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության խախտում»,- ասվում է Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Ալի ալ-Խակիմի նամակում:
Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին թուրքական բանակի շուրջ 150 զինծառայող տանկերի ուղեկցությամբ հատել են իրաքյան սահմանը: