Մոլդովան պահանջում է Մերձդնեստրից դուրս բերել ռուսական զինծառայողներին և զինամթերքը և Ռուսաստանի մասնակցությամբ ներկա խաղաղապահական գործողությունը վերափոխել քաղաքացիական բազմազգ առաքելության միջազգային մանդատի ներքո։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, ասյ մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին։
«Մենք կրկնում ենք մեր երկրից ռուսական զորքերի և զինամթերքի դուրս բերումն ավարտելու գործընթացի անհրաժեշտությունը։ Ինչպես նաև մենք հանդես են գալիս անվտանգության գոտում խաղաղապահական գործողության տրանսֆորմացիայի օգտին», - ասել է նա։
Մոլդովայի նախագահը պնդում է, որ 1999 թվականին ԵԱՀԿ-ի Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանը նման պարտավորություններ է ստանձնել։