Գերմանիայի իշխանությունները ցանկանում են կտրուկ կրճատել փախստականների հոսքը երկիր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը փոխանցում է ARD հեռուստաալիքը:
Մերկելը բացատրել է, որ Գերմանիան ստանձնել է պատասխանատվությունն այն մարդկանց համար, ովքեր «մտածում են իրենց ապագայի մասին», այդ պատճառով էլ իշխանությունները ցանկանում են կտրուկ կրճատել ժամանող փախստականների հոսքը:
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է սկսել մերժել փախստականներին արդեն իսկ սահմանին: