Մերկելը ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգումը ճիշտ է համարում

22:25     14 դեկտեմբերի, 2015

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռ ճիշտ է համարում Ուկրաինայի հակամարտության հետ կապված Ռուսաստանի դեմ  պատժամիջոցներ պարտադրելու որոշումը՝ չնայած այն հանգամանքին, որ անհրաժեշտ է, որ Գերմանիային  լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Եվրոպական միությունը գործել է համատեղ որոշմամբ,  պատժամիջոցներ է կիրառել  Ռուսաստանի դեմ և հայտնել, որ դրանք կարող են չեղարկվել միայն այն ժամանակ, երբ «Մինսկը» իրականացված կլինի: Տիկնայք և պարոնայք, այս հարցին անդրադառնալու ենք  ևս մեկ անգամ դեկտեմբերին Եվրոպական Խորհրդի նիստի ժամանակ, բայց ես կարծում եմ, սա  ճիշտ պատասխան կլինի, ինչքան էլ, որ մենք ցանկանանք ունենալ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ», - ասել է Մերկելը:

«Մեր սկզբունքները պետք է հարգվեն», - հավելել է նա:


© armedia.am