Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռ ճիշտ է համարում Ուկրաինայի հակամարտության հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պարտադրելու որոշումը՝ չնայած այն հանգամանքին, որ անհրաժեշտ է, որ Գերմանիային լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրոպական միությունը գործել է համատեղ որոշմամբ, պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ և հայտնել, որ դրանք կարող են չեղարկվել միայն այն ժամանակ, երբ «Մինսկը» իրականացված կլինի: Տիկնայք և պարոնայք, այս հարցին անդրադառնալու ենք ևս մեկ անգամ դեկտեմբերին Եվրոպական Խորհրդի նիստի ժամանակ, բայց ես կարծում եմ, սա ճիշտ պատասխան կլինի, ինչքան էլ, որ մենք ցանկանանք ունենալ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ», - ասել է Մերկելը:
«Մեր սկզբունքները պետք է հարգվեն», - հավելել է նա: