Եմենում, որտեղ օտարերկրյա միջամտությամբ քաղաքացիական պատերազմ է ընթանում, յոթօրյա հրադադար է հաստատվել, տեղեկացնում է Reuters-ը:
Հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այսօր կեսօրին:
Ինչպես հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, հրադադարը կշարունակվի մինչև դեկտեմբերի 21-ը: Այդ ընթացքում Շվեյցարիայում ՄԱԿ-ի հովանու ներքո կընթանան Եմենում հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ: