Սաուդյան Արաբիան հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի Իսլամական ռազմական կոալիցիայի ստեղծման մասին։ Ինչպես հայտնում է Reuters-ը, կոալիցիայի համատեղ օպերատիվ կենտրոնը կգտնվի Էր Ռիադում։
Կոալիցիայի մեջ կմտնեն 34 երկրներ։ Արաբական թերակղզուց ռազմական կոալիցիային կմասնակցեն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Յեմենը։
Աֆրիկյան երկրներից կոալիցիայի կազմ կմտնեն Բենինը, Չադը, Տոգոն , Թունիսը, Ջիբուտին, Սենեգալը, Սուդանը, Սիերա-Լեոնեն, Սոմալին, Գաբոնը, Գվինեան, Կոմորյան կղզիները, Կոտ դ՝Իվուարը, Լիբիան, Մալին, Եգիպտոսը,Մարոկկոն, Մավրիտանիան, Նիգերն ու Նիգերիան։
Միության մասնակիցներ կդառնան նաև Հորդանանը, Պաղեստինը, Լիբանանը, Թուրքիան, Պակիստանը, Բանգլադեշը, Մալդիվներն ու Մալայզիան։
Նշվում է, որ նորաստեղծ դաշինքը պայքարելու է ոչ միայն «Իսլամական պետության», այլև` մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ: